Բնակության կանոններ
- Տեղեկացնում ենք, որ դուրսգրման ժամը մինչև 12:00 է։
- Հյուրանոցում չի թույլատրվում իրականացնել այնպիսի գործունեություն կամ թույլ տալ այնպիսի անօրինական գործողություն, որոնք կարող են վնաս հասցնել, ներառյալ երրորդ անձանց իրավունքների խախտումը:
- Հյուրը պատասխանատվություն է կրում հյուրանոցի գույքի կորստի կամ նրան հասցված ցանկացած վնասի համար, որը պատճառվել է իր, իր հյուրերի կամ ցանկացած անձի կողմից, ում համար հյուրը պատասխանատու է։
- Yerevan Place հյուրանոցը պատասխանատվություն չի կրում հյուրերի կորցրած իրերի համար: Հյուրերի հարմարավետության համար սենյակներն ապահովված են չհրկիզվող պահարաններով՝ թանկարժեք և կարևոր իր պահելու համար:
- Վաղ ժամանումը և ուշ ելքը սենյակից կախված են համապատասխան օրվա սենյակների առկայությունից, ինչը նախապես պետք է հաստատվի ընդունարանի աշխատակցի կողմից: Առկայության դեպքում հյուրը պարտավորվում է հավելյալ վճարել ըստ սահմանված քաղաքականության։
- Ամրագրման չեղարկման համար անհրաժեշտ է տեղեկացնել հյուրանոցին ժամանման օրվանից 48 ժամ առաջ, այլապես հյուրից կգանձվի մեկ գիշերվա վճարը։
- Հյուրի կացության ընթացքում հյուրանոցը կարող է պահանջել հյուրից անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր։
- Հյուրը պետք է ձեռնպահ մնա հյուրանոցի տարածքում ծխելուց։ Ծխելու դեպքում կգանձվի նվազագույնը 80,000 (ութսուն հազար) դրամ:
- Yerevan Place-ում ընտանի կենդանիների կանոնադրության համաձայն՝ սենյակում թույլատրվում է շուն կամ կատու՝ 15,000 (տասնհինգ հազար) դրամ հավելավճարով:
- Կենդանին հասարակական վայրերում ինչպես նաև սենյակում մենակ թողնելիս պետք է լինի վզակապով:
- Հյուրանոցի հանրային տարածքների մեծ մասում ընտանի կենդանիներ չեն թույլատրվում, հատկապես այնտեղ, որտեղ մատուցվում է սնունդ։
- Խնդրում ենք հաշվի առնել այն, որ հյուրի ամրագրման մեջ ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել նրա սենյակի արժեքի փոփոխմանը։
- Ծառայության մատուցման պահ է համարվում հյուրանոցից դուրս գրման օրը։