Կոնֆերանս սրահ և Հանդիպումների սրահ
|
Հարգելի հյուրեր, Yerevan Place հյուրանոցի մեծ կոնֆերանս դահլիճը ժամանակավորապես հասանելի չէ հյուրերի համար, սակայն դուք դեռ կարող եք ամրագրել հանդիպումների սենյակը ձեր միջոցառման համար։ Շնորհակալություն հասկացողության համար: |
Yerevan Place հյուրանոցն առաջարկում է հարմարավետ «Dialogue» կոնֆերանս սրահ՝ 2-րդ հարկում, և մինչև 12 անձի համար նախատեսված բանակցությունների սենյակ՝ 9-րդ հարկում։
«Dialogue» համաժողովների սրահը նախատեսված է մինչև 100 անձի համար և կարող է բաժանվել երկու առանձին սրահների։
9-րդ հարկի բանակցությունների սենյակն ունի օվալաձև սեղան և նախատեսված է 10–12 անձի համար։ Սրահի առջև գտնվող պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան։
Յուրաքանչյուր սրահ հագեցած է ժամանակակից հարմարություններով:
Մեր անձնակազմը սիրով կկազմակերպի և կսպասարկի Ձեր մեծ և փոքր կորպորատիվ հանդիպումները, դասընթացները, խմբային հանդիպումները, ֆորումները և նույնիսկ փոքրիկ հարսանեկան միջոցառումները:
«Dialogue» կոնֆերանս սրահից կա ելք դեպի տեռասա, որտեղ կարելի է կազմակերպել տարբեր միջոցառումներ։
Ամրագրում
Տեխնիկական բնութագրեր և սարքավորումներ
- Ձայնային համակարգ
- Սեղանի խոսափող
- Անհատական խոսափող
- Անլար խոսափող
- Նոթբուք
- LCD պրոյեկտոր և էկրան
- Գրատախտակ , թուղթ, մարկեր
- Հեռակառավարման վահանակ
- Նոթատետրեր և գրիչներ
- Ջուր
- Անվճար Wi-Fi